«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Հայ ազգային կոնգրեսի դիմումը մերժելու մասին որոշումը:
ՍԴ-ն չհասցրեց իր որոշումը հրապարակել մինչև նոր խորհրդարանի աշխատանքների սկսվելը հրապարակել: ՍԴ-ում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը թերթին փոխանցել է, որ պատրաստվում է բողոքարկել ՍԴ որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գրիգորյանն առայժմ ձեռնպահ է մնացել ՍԴ-ի կողմից մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի խախտման փաստերը թվարկելուց: Փաստաբանն ասել է, որ ՍԴ որոշման մանրամասն իրավական գնահատականն ինքը կներկայացնի մի քանի օրից` այդ փաստաթղթի գրավոր տարբերակը ուղսումնասիրելուց հետո:





