AM
1 Հունիս 2012 - 06:27 AMT

«Հրապարակ». Սեյրան Սարոյանը գեներալ Մանվելին «առաջին օրով» ծանոթացնում է ԱԺ աշխատանքներին

«Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ ԱԺ-ում գեներալ Մանվելն ու Սեյրանյանը, միմյանցից անբաժան, քայլում, սենյակից սենյակ էին անցնում ու նույնքան անբաժան ել նստած էին ԱԺ դահլիճում, հետո էլ` ֆոյեում: Ակնհայտ էր` Սեյրան Սարոյանն ինքնակամ պատասխանատվություն էր ստանձնել գեներալ Մանվելին «առաջին օրով» պառլամենտի աշխատանքի նրբություններին ծանոթանալու գործում: Նրանք բավարար զուսպ բարևեցին իրենց անչափ ջերմ բարևած Վարդան Օսկանյանին` հասկացնելով վերջինիս, որ իրենց «դուրը չի գալիս նրա արածները», ու երկար ժամանակ այդպես «վճռական մենակ նստած էին » ԱԺ սրահում: Հարցին, թե ինչու՞ էդպես ղարիբ նստել եք ֆոյեում ու ՀՀԿ-ի հետ չեք, չե՞ն ընդունում ձեզ ՀՀԿ-ի հնաբնակները, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Խո ազգի թշնամին չե՞նք, որ չընդունեն»: Հետո էլ հարկ համարեց տեղեկացնել, որ խիստ պարտաճանաչ գալու-մասնակցելու է ԱԺ բոլոր նիստերին: Բա որ ձանձրանա՞ք, բա որ էնպիսի մտքեր լսեք, որ Ձեզ դուր չգա՞ն: «Որ դուր չեկավ, ուշունց կտամ»,-ասաց նա: