AM
1 Հունիս 2012 - 06:51 AMT

«Ժողովուրդ». Իշխանական ճամբարում մաքուր կենսագրությամբ մարդ գտնելը դարձել է լուրջ խնդիր

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հովիկ Աբրահամյանն առաջիկայում կադրային փոփոխություն է իրականացնելու ԱԺ-ում:

Ըստ թերթի, փոխվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարը. Վրեժ Գասպարյանի փոխարեն նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը: Ի դեպ, Վրեժ Գասպարյանի անունը կապվում էր տարիներ առաջ դրամաշորթության կապակցությամբ հարուցված քրեական գործի հետ, որի արդյունքում նրան հեռացրել էին նախագահականից: Ըստ թերթի, Հովիկ Հովսեփյանի անունը ևս կապված է մութ պատմությունների հետ. խոսքը Բուզանդի փողոցում կառուցված էլիտար շենքում բնակարանների գնորդներին «քցելու» հայտնի պատմության մասին է և եղբոր քրեական «զվարճանքների»` հեռավոր Մոսկվայում: Փաստորեն, իշխանական ճամբարում մաքուր կենսագրությամբ մարդ գտնելը դարձել է լուրջ խնդիր: