Մայիսի 31-ին`ժամը 17.47-ին, արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում Կենտրոնի ոստիկանական բաժանմունքից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից մարդ է նետվել: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից: Կամրջի տակ` ասֆալտի վրա, փրկարարաները հայտնաբերել են Երևանի Կյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի բնակիչ՝ 1978թ. ծնված Հովեյան Արտյոմի դին:





