AM
20 Հուլիս 2004 - 12:56 AMT

ԻՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

Հուլիսի 21-22-ն առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, Երեւանում վրացի նախարարը հանդիպումներ կանցկացնի երկրի քաղաքական ղեկավարության հետ: Այցի ընթացքում Ս.Զուրաբիշվիլին կայցելի հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր, վրացական եկեղեցի, ինչպես նաեւ Սերգեյ Փարաջանովի թանգարան: