Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն անհնարին կլինի, եթե Հայաստանը եւ Սփյուռքը չհրաժարվեն 1915 թվականի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, Փարիզում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Փարիզում այցով գտնվող թուրք վարչապետը նշել է, որ ցեղասպանության հարցը օրակարգում պահելն իրականում օգուտ չի բերում Հայաստանին: «Եթե հայերը վերջ դնեն Թուրքիայի վարկաբեկմանն ուղղված քաղաքականությանը, հայ-թուրքակական սահմանը կարող է բացվել», – ասել է Էրդողանը:





