«168 Ժամ» թերթը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսկացության իրենց աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Բաղդասարյանը նախագահ Սերժ Սարգսյանից պահանջել է գործադիր մարմնում իրենց ավելի շատ պաշտոններ հատկացնել։ ՕԵԿ նախագահը, իսկապես , դժգոհ է Ս. Սարգսյանից ընտրությունների արդյունքում ձեռք բերած մանդատների քանակից։ Նա կուսակցության հավաքների ժամանակ դժգոհություն է հայտնել, թե քանի որ մանդատներն ուժերի միջև բաշխվել են ոչ արդար ընտրությունների արդյունքում, ապա ՕԵԿ–ը կարող էր մի քանի տոկոս ավել ստանալ իշխանության կողմից։
«Որոշ տեղեկությունների համաձայն` ընտրություններից առաջ Ս. Սարգսյանը Ա. Բաղդասարյանին հենց այդպես էլ խոստացել է։ Ու քանի որ ԱԺ–ում ՕԵԿ–ի ներգրավվածությունը շատ աննշան է, փոխարենը` Ա. Բաղդասարյանը բազմաթիվ փոխնախարարների ու վարչության պետերի պաշտոններ է պահանջել Ս. Սարգսյանից։ Հայտնի է, որ ՕԵԿ–ը ստնալու է նաև երեք նախարարություններ։ Գյուղատնտեսության և Արտակարգ իրավիճակների նախարարություններից բացի, մեր տեղեկություններով, Ա. Բաղդասարյանը պահանջում է նաև Քաղաքաշինության նախարարի պորտֆելը»,–գրում է պարբերականը։





