AM
22 Հուլիս 2004 - 14:12 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հայաստանը անկեղծ շահագրգռված է Վրաստանի կայունության մեջ: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանում Վրաստանի ԱԳՆ ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպման ժամանակ: Նախագահը հույս է հայտնել, որ Վրաստանի ղեկավարությանը կհաջողվի հնարավորինս արագ հաղթահարել երկրում առաջացած դժվարությունները: Զրույցի ընթացքում Ռ.Քոչարյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս մակարդակի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ կողմերը շոշափել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանի հեռանկարներին առնչվող առանցքային խնդիրներ: