AM
23 Հուլիս 2004 - 13:19 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՒՐՍԱՆՏԸ ԿԳՐԱՆՑՎԻ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԻ ԳՐՔՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ինստիտուտի կուրսանտ Զարզանդ Մխիթարյանը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում` պտտաձողի վրա «վերելք շրջումով» առանձնահատուկ վարժություն կատարելու համար: Ինչպես տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարութան մամուլի ծառայությունում գրանցման արարողությունը կկայանա հուլիսի 27-ին Ռազմական ինստիտուտում: