AM
23 Հուլիս 2004 - 13:21 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է Բաքվի աղբյուրների տեղեկատվությունը` հուլիսի 21-ի երեկոյան Թավուշի եւ Ղազախի շրջանների հատվածում հայկական եւ ադրբեջանական ռազմական ուժերի շփման գծում տեղի ունեցած հրաձգության մասին: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում հայտարարել են, որ նրանք չունեն նման տեղեկատվություն: Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տարածել էր տեղեկատվություն` ադրբեջանական դիրքերի վրա Բերքաբեր գյուղի մոտ տեղակայված հայկական ստորաբաժանումների կողմից ավտոմատային եւ գնդացրային հրաձգության մասին: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, վերջին ժամանակներս ադրբեջանական կողմը հաճախակի է հանդես գալիս նման հայտարարություններով: Իրականում ադրբեջանական ստորաբաժանումները պարբերաբար, բայց ապարդյուն փորձում են առաջ մղել իրենց դիրքերը դեպի Հայաստանի տարածք` Բերքաբեր գյուղի պոմպակայանի ուղղությամբ: