AM
24 Հուլիս 2004 - 15:34 AMT

ՊԱՐՍԿԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՄԵՋ

Իրանում հրատարակվող «Persian Journal»-ը («Պարսկական ամսագիր») մեղադրում է Ադրբեջանին Կասպից ծովի ռադիոակտիվ աղտոտման մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը, նյութի հեղինակ Մորտեզ Ամինմանսուրը հավաստիացնում է, որ ադրբեջանցի պաշտոնյաները 260 հազարական դոլար են ստացել արտասահմանյան մի կառույցից «Կասպից ծովը գցած ատոմային արդյունաբերության թափոններով յուրաքանչյուր բեռնարկղի համար»: Ըստ ամսագրի, ատոմային ճառագայթման աղբյուրներ են հայտնաբերվել նաեւ Աղստաֆայի մերձակայքում` Նախիչեւանում, ԽՍՀՄ-ից հետո մնացած ռազմական օբյեկտներում: