AM
5 Հունիս 2012 - 07:16 AMT

«Երկիր». ԱԺ նորընտիր պատգամավորները զբաղված են նոր կահույք գնելու գործով

«Երկիր» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով, այս օրերին նորընտիր պատգամավորները զբաղված են կահույք ձեռք բերելու գործով։

«Պարզվում է` 4–րդ գումարման Ազգային ժողովից 5–րդ գումարման ԱԺ չանցած պատգամավորների աշխատասենյակների կահույքը, եթե իհարկե վերջիներս հետները օժիտ չեն տարել, ԱԺ–ում մեջ–մեջ են արել, և նոր պատգամավորները ստիպված են նոր կահույք գնել, որը հետո, հավանաբար, կթողնեն ԱԺ աշխատակազմին հիշատակ»,–գրում է թերթը։