Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը երեկ ԱՄՆ դեպսանատանը Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին է նվիրաբերել Թեղուտի իր շքանշանը։
Բնապահպան, ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հաղորդմամբ, բնապահպաններն առանձին հանդիպել են Քլինթոնի հետ ու խոսել Թեղուտի անտառներից, ինչպես նաև երկրում սահմանադրական կարգ հաստատելու մասին: Քլինթոնին հանձնվել է Թեղուտի հանրագիրը։
Արարողությանը ներկա է եղել նաև Գագիկ Ծառուկյանը, ով Մարիամ Սուխուդյանի հաղորդմամբ, տեղյակ չէր Թեղուտի անտառների մասին։
Նրան ևս հանձնվել է Թեղուտի հանրագիրը։ Ծառուկյանը խոստացել է ընթերցել ու իր դիրքորոշումը հայտնել։ Թե' ԲՀԿ առաջնորդին և թե' ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանին տրվել է նաև «Բնության հաշվեհարդար» ֆիլմը, որտեղ ներկայացվում է հանքարդյունաբերության ավերիչ ազդեցությունը սերունդների վրա:
Վահան Հովհաննիսյանը ստորագրել է Թեղուտում հանքարդյունավերությունը դադարեցնելու հանրագիրը։ Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն էլ հայտարարել է, որ միանում են հանքերի դեմ պայքարին:





