ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է Գրագիտության միջազգային մրցույթ: Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ, նշված մրցանակները շնորհվում են ամեն տարի այն անհատներին, կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք ակնառու ներդրում են ունեցել գրագիտության տարածման գործում:
Յուրաքանչյուր մրցանակակիր ստանալու է դրամական պարգև, արծաթե շքանշան և դիպլոմ:
Չնայած այս տարվա մրցանակների ընդհանուր թեման է «Գրագիտությունը և խաղաղությունը», այդուհանդերձ Կոնֆուցիուսի մրցանակի համար կարևոր է համարվելու «Գյուղում ապրող չափահասների և դպրոցից զուրկ մնացած երիտասարդության, հատկապես կանանց և աղջիկների» ուրույն թեման, իսկ Սեյջոնգ թագավորի մրցանակի համար` «Գրագիտությունը բազմալեզու համատեքստում» թեման:
Նշված մրցանակներից յուրաքանչյուրի համար երկիրը կարող է ներկայացնել երկուական թեկնածություն:





