Սնկային ախտահարումներն ամռանն ավելի հաճախ են դառնում, ինչը կապված շոգ եղանակի ու դրանից առաջացող գերքրտնարտադրության հետ: Լրագրողների հետ հանդիպանն այսօր այս մասին ասաց թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան Արտակ Ղազարյանը:
Ըստ բժշկի` սնկային ախտահարման դեմ կան պայքարելու անհատական և հասարակական մեթոդներ . «Անհատական պայքարի համար պետք օգտագործել անձնական հիգենիայի պարագաներ` սրբիչներ, սանր, շորեր, բուժել ոչ միայն սիմպտոմները, այլև հիվանդությունն ամբողջությամբ»։
Մաշկաբանը նշեց, որ հասարակական կանխարգելման համար պետք է անընդհատ ախտահարել այն տարածքները, որոնք ռիսկային են` լողավազանները, վարսավիրանոցները, մարզասրահները :
Բժիշկի խոսքով, սնկային հիվանդություններով վարակման հիմնական նախանշաններն են կարմրած, թեփոտվող , լաքապատ մաշկը. «Շոգ եղանակներին սինթետիկ գուլպաները, առհասարակ սինթետիկ հագուստը, կոշիկները, որոնք անընդհատ քրտնարտադրություն են առաջացնում, նպաստում են սնկերի առաջացմանը» :
Արտակ Ղազարյանն ասաց, որ սնկային հիվանդությունները հիմնականում տարածված են քաղաքային բնակչության մոտ, ըստ բժշկի, դա բացատրվում է նրանով, որ հիմա մարդիկ ավելի պարբերաբար են հաճախում սպա սրահներ, լողավազաններ, մարզասրահներ:





