Ոստիկանության ծառայողները երեկ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցից ոստիկանության Գյումրիի բաժին բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի, ով մարտի 21-ից հետախուզվում էր ավազակության և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, նույն օրը, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցից Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունք բերման են ենթարկել նաև 19-ամյա մի աղջկա, որը մարտի 21-ից հետախուզվում էր ավազակության հանցակցության և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով:





