Իսպանիայում ՀՀ դեսպանության և մադրիդահայության Ծխական խորհրդի նախաձեռնությամբ հունիսի 3-ին Մադրիդի Իգլեսիա դե լաս Կարմելիտաս եկեղեցում կազմակերպվեց տոնական հանդիսություն` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 94-րդ տարեդարձին:
Սուրբ պատարագին հաջորդեց համերգը, որը տոնական առիթով նախապատրաստել էին կիրակնօրյա դպրոցի սաները (ղեկավար` Ջուլիետա Հայրապետյան): Շնորհավորական խոսքով հանդես եկան Ծխական խորհրդի նախագահ Մարիետ Մաթոսյանը, դեսպանության անունից` հյուպատոս Էլեն Արզումանյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





