Վթարի վերացման աշխատանքների հետ կապված հունիսի 7-ին` ժամը 9.00-ից մինչև հունիսի 8-ը` ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նորք-Մարաշ վարչական շրջանինը` ամբողջությամբ, Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածներինը, Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ, Մուշավանի 7-10, Սարի Թաղի 2-28 փողոցներինը, Վարդաշենի հանրակացարանների ու հարակից տարածքներինը:
Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են «Երևան Ջուր» ՓԲԸ-ից:





