Ռուսաստանի Պենզա քաղաքում Հայաստանի քաղաքացին ինքնասպանություն է գործել` նետվելով «Ռոսիա» հյուրանոցի 5-րդ հարկի իր համարի պատուհանից: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 26-ի առավոտյան ժամը 9:00-ին: Արդյունքում տղամարդը ստացել է բազմաթիվ կոտրվածքներ եւ մահացել «Շտապ օգնության» մեքենայում: 37-ամյա երեւանցի գործարարն ապրել է «Ռոսիա» հյուրանոցում մեկ շաբաթ: Ինքնասպանության փաստով հարուցվել է քրեական գործ, պարզվում են պատճառները:





