Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը ամենակարեւորն է մեզ համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են Բաքվի աղբյուրները, լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը` ամփոփելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանի հետ Վաշինգթոնում կայացած հանդիպման արդյունքները: Նրա խոսքերով` նա առաջարկել է համանախագահներին ճշտել, թե, դրանից բացի, էլ որ հարցը կարող է փոխզիջման առարկա լինել: «Այժմ մենք սպասում ենք, թե նրանք երբ կճշտեն այդ, եւ դրանից հետո կորոշենք, թե ինչ փոխզիջման մենք կկարողանանք գնալ»,- հայտարարել է Մամեդյարովը:





