AM
6 Հունիս 2012 - 05:29 AMT

«Ժողովուրդ» . Քաղաքագետների միությունն այլևս չի գործու՞մ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից իրենց հայտնի է դարձել, որ ԱԺ ընտրություններից հետու այլևս չի գործում Հմայակ Հովհաննիսյանի Քաղաքագետների միությունը, մասնավորապես` աշխատակազմը։

«Պարոն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե աշխատակիցները հիմա արձակուրդում են։ «Մարդիկ լարված աշախտեցին և մինչև օգոստոսի տասը արձակուրդ են մեկնել»»,–ասել է նա օրաթերթի թղթակցին։

Թերթը գրում է, որ Հովհաննսիյանի փոխանցմամբ, սեպտեմբերից իրենց մոտ կմեկնարկի նոր ծրագիր։ «Նախագահի ընտրություններին ընդառաջ` քաղաքագիտական, գիտակիրառական լսումների շարք են նախատեսում կազմակերպել մինչև ընտրություններ»,–ասել է Հովհաննսիյանը «Ժողովուրդ»–ին` նշելով, որ հասարակությունը հենց այդ ընտրությունների հետ է կապում հույսերը։