AM
27 Հուլիս 2004 - 17:45 AMT

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Սեպտեմբերի 15-18-ը Մոսկվայում տեղի կունենա աշխարհի մայրաքաղաքների քաղաքապետերի միջազգային երրորդ համաժողովը: Կոնֆերանսին նախատեսվում է քննարկել երեք թեմա. XXI դարում աշխարհի քաղաքների դերն ու խնդիրները, երիտասարդության փոխգործակցությունը որպես խաղաղության ամրապնդման եւ քաղաքների բնակիչների միջեւ վստահության գործոն, սպորտը որպես քաղաքների դիվանագիտության իրականացման միջոց: Համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են ավելի քան 100 քաղաքների քաղաքապետեր եւ մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Հրավիրվածների թվում է նաեւ Երեւանի քաղաքագլուխ Երվանդ Զախարյանը: Ինչպես տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում, սեպտեմբերին Ռուսաստանի մայրաքաղաքում «Քաղաքների միջազգային ասամբլեայի» շրջանակներում կանցկացվի նաեւ Սեւծովյան ավազանի մայրաքաղաքների համագործակցության համաժողովը: