AM
6 Հունիս 2012 - 06:20 AMT

«Ժամանակ». Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Փարիզում

Ըստ թերթի դիվանագիտական աղբյուրների, հունիսի 18-ին Փարիզում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Փարիզյան հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Հանդիպման ժամանակ քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին արյունալի միջադեպերը: