AM
29 Հուլիս 2004 - 13:28 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Եվրոպայի Խորհրդի կտտանքների դեմ կոմիտեն հրապարակել է առաջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ: Ինչպես հաղորդել են ԵԽ երեւանյան ներկայացուցչությունում, զեկույցում նշվում են կալանավորների հետ վատ վերաբերվելու դեպքեր Հայաստանի ոստիկանության բաժիններում: Այդ առնչությամբ Կոմիտեն խորհուրդ է տալիս ոստիկաններին անցնել մասնագիտական վարժանքներ` ներառյալ քննության ժամանակակից մեթոդների ուսումնասիրումը: Զեկույցում ուշադրություն է դարձվում բանտերի բեռնվածության վրա: Փորձագետների կարծիքով, պետք է ձեռնարկել շտապ միջոցներ Նուբարաշենի բանտում ցմահ դատապարտյալների պահման պայմանները բարելավելու ուղղությամբ: