AM
7 Հունիս 2012 - 05:40 AMT

«Հայկական ժամանակ». Սաշիկ Սարգսյանի որդին ամուսնանում է

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այս օրերին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաններ մի ճոխ միջոցառման մասնակցելու հրավեր են ստանում: Հունիսի 10-ին տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկի հարսանիքը:

Նարեկ Սարգսյանը, որը նախկինում ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի փեսան էր, ամուսնանում է Հասիկո անունով այն աղջկա հետ, ում ծննդյան օրվա առթիվ մոտ մեկ ամիս առաջ Հյուսիսային պողոտայում հազարավոր վարդերից բաղկացած և միլիոնավոր դրամներ արժեցող ծաղկային կոմպոզիցիա էր տեղադրել տվել: Նվազագույն հաշվարկներով, մոտ 10 միլիոն արժեցած, մոտ 2 մետր բարձրությամբ և մի քանի մետր պարագծով այդ կոմպոզիցիան ցնցել էր տեսնողներին և բուռն քննարկման առարկա դարձել սոցիալական ցանցերում: Կարելի է պատկերացնել, թե իր նշանածին նման նվեր պարգևած Նարեկ Սաշիկովիչն ինչ հարսանիք է անելու, որին, ի դեպ, բնականաբար, ներկա է լինելու նաև իր հորեղբայր Սերժը: