AM
29 Հուլիս 2004 - 18:09 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՆ ԿՈՐԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Եվրամիության ոստիկանությունը որոնում է Ադրբեջանի զինված ուժերի սպա Ֆիրուզ Գասիմովին, որը 2003 թվականի օգոստոսից մասնակցում էր դասընթացների Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Ինչպես լրագրողներին է հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, 35-ամյա Ֆ.Գասիմովը պետք է Բաքու վերադառնար հունիսի 7-ին, սակայն մինչ այժմ նրա մասին տեղեկություն չկա: «Նրա որոնումներն արդյունք չեն տվել: Մենք ինքներս չգիտենք, թե ինչ է պատահել նրա հետ»,-ասել է նախարարը: Ընդ որում նա նաեւ հերքել է այն լուրերը, թե ադրբեջանցի սպան ապաստան է խնդրել եվրոպական երկրներից մեկում: