Չինարիի դեպքերի հետ կապված բողոքի ակցիայի մասնակիցները նախագահականում հանձնել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակը և հիմա շարժվում են արտգործնախարարության ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է PanARMENIAN.Net–ի թղթակիցը` նշելով, որ մասնակցիներն ընթացքում հայրենասիրական երգեր են կատարում։
Այսօր` հունիսի 7–ի առավոտյան երթ էր կազմակերպվել վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:
Երթի մասնակիցները ՀՀ Նախագահին, արտաքին գործերինախարարին նամակ են ուղղել, որտեղ նրանք կոչ են անում վերանայել «պատասխան գործողությունների» մեր չափանիշը: Չքննարկել տարածքային զիջումներ պարունակող որևէ միջնորդական առաջարկություն: Ապամիջազգայնացնել Արցախյան հիմնախնդիրը և ձեռնամուխ լինել բացառապես սեփական ուժերով դրա վերջնական լուծմանը, ինչպես նաև վերականգնել Արցախի բնակիչների սահմանադրական իրավունքները։
Հունիսի 4-ի առավոտյան Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի արդյունքում զոհվել են հայ զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը և վիրավորվել 6 զինվոր։





