AM
30 Հուլիս 2004 - 13:31 AMT

ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ` ԻՐԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հայաստանի կառավարությունն իր նիստում հավանության է արժանացրել ՀՀ պաշտպանության նախարարության` «Իրաքի կոալիցիոն ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի գործունեության հարցերի կարգավորման եւ հրամանատարության մասին» հուշագրին միանալու որոշումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր հայ-քուվեյթյան համաձայնագիրը, որը որոշում էր հայ զինվորականների ներկայության կարգը Քուվեյթում, որտեղից նրանք կուղարկվեն Իրաք` մասնակցելու այդ երկրի հետպատերազմյան վերականգնմանը: Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների համաձայն, մի քանի տասնյակ հայ զինվորական մասնագեետների Իրաք մեկնումը նախատեսվում է մինչեւ աշուն: Իրաք կուղարկվեն զինվորական բժիշկներ, սակրավորներ եւ տրանսպորտային փոխադրումներ կազմակերպելու համար բեռնատար մեքենաներով վարորդներ: