AM
30 Հուլիս 2004 - 13:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՄԱՍԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ Ի ՕՏՈՒՏ ԽԱՂԱՂ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչության մեծ մասը հանդես է գալիս ի օգուտ խաղաղ գոյատեւման: Այդ մասին են վկայում Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքնները, որն անց է կացվել Կրթության եւ հետազոտությունների «Միլենիում» ասոցիացիայի եւ Ադրբեջանի սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից` Տեխասի համալսարանի աջակցությամբ: Հարցման են ենթարկվել 1000-ական մարդ երկու երկրներում եւ 200-ական Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանցի, տեղեկացնւոմ է «Ազգ» թերթը: Հայաստանում հարցվողների 74,2 տոկոսը եւ Ադրբեջանում 45,8 տոկոսը հանդես են գալիս երկու երկրների հարաբերությունների վերականգնման օգտին: Հարցման մասնակից հայերի 97 եւ ադրբեջանցիների 93 տոկոսը ցանկություն են հայտնել խաղաղ գոյատեւել: Նախկին կապերի վերականգնման համար` որպես նախապայման հարցված հայերի 60 տոկոսն անվանել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ադրբեջանում հարցվողների 38 տոկոսը որպես նման պայման անվանել է «օկուպացված տարածքների» ազատագրումը: Արտահայտվել է նաեւ Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի մասին միտքը: Երկու կողմերն էլ հակամարտության մեջ մեղադրում են իրենց երկրների կառավարություններին: