AM
30 Հուլիս 2004 - 18:35 AMT

ՀԲ-Ն ԿՕԳՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՍԵԿՏՈՐԸ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հայաստանի կառավարությունը եւ Համաշխարհային բանկը (ՀԲ) այսօր ստորագրել են երեք վարկային համաձայնագիր: Ինչպես տեղեկացրել է լրագրողներին այդ փաստաթղթերն ստորագրած Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ՀԲ-ն տրամադրում է 10,15 մլն դոլարի վարկ պետական սեկտորի կատարելագործման, 19 մլն դոլար` առողջապահության համակարգի զարգացման ուղղությամբ, եւ 5,158 մլն դոլար կուղղվի սոցիալական կառավարման ծրագրի վրա: Բացի այդ Հայաստանի առողջապահության նախարարությանը կտրամադրվի 1 մլն 250 հազար դոլար դրամաշնորհ: Վ.Խաչատրյանի խոսքերով` այսօր ենթադրվում
էր ստորագրել եւս մեկ համաձայնագիր` ուղղված ամբարտակների անվտանգության ապահովմանը, սակայն տեխնիկական պատճառներով տվյալ փաստաթղթի ստորագրումը հետաձգվել է անորոշ ժամանակով: Վարկերը, հիմնականում, տրամադրվել են երեք տարի մարման ժամկետով: