Freedom House միջազգային իրավապաշտպան ընկերությունը հրապարակել է « Անցումային շրջանի երկրները2012թ-ին » թեմայով վերլուծական զեկույց, որտեղ հետազոտվող երկրներում գրանցվել է ժողովրդավարական գործընթացների նվազեցման ընդհանուր միտում:
Զեկույցը նվիրված է մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների վիճակին 29 եվրոպական և հետսոցիալիստական բլոկի ասիական երկրներում, որոնք կազմակերպությունը բնորոշում է որպես «անցումային շրջանի երկրներ»:
Freedom House նոր զեկույցում հետազոտվող երկրներում գրանցվել է ժողովրդավարական գործընթացների նվազեցման ընդհանուր միտում: Ռեգրեսը գրանցվել է զեկույցում ներառված բոլոր շրջաններում, հաղորդում է ca-news.org-ը:
Ընդհանուր առմամբ, 8 երկրների վարկանիշն այս կատեգորիայում նվազել է: Դրանց թվում են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ալբանիան, Բուլղարիան և Հունգարիան: Չնչին առաջընթաց է գրանցվել Ղրղզստանում, Հայաստանում, Մոլդովայում և Վրաստանում: Մյուս երկրների ցուցանիշները գրեթե անփոփոխ են մնացել:





