Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների, օրերս ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներից մեկը: Ներկաներն Ալեքսանյանին ձեռքով բարևել են, ներս հրավիրել: Հանրապետական խմբակցության պատգամավորը գրասենյակում նարդի է խաղացել, մի փոքր զրուցել ու հեռացել: ՀԱԿ-ին և պատգամավորին մոտ կանգնած թերթի աղբյուրները մասնավոր զրույցում հաստատեցին այս տեղեկությունը, սակայն պաշտոնական մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:





