Թերթի տղեկություններով Տավուշի մարզի սահմանապահները ներկայումս ծառայություն են իրականացնում ուժեղացված ռեժիմով: Երեկ սահմանային գոտի է ժամանել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը ծանոթացել է սահմաններում տիրող վիճակին: Անվտանգության նկատառումներով հունիսի 6-ից փակ է Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Պոսկպար-Բաղանիս հատվածը, միջպետական ճանապարհով երթևեկողները ստիպված են անցնել լեռնային տեղանքով ձգվող Հարչսնաքարի շրջանցիկ ճանապարհով:





