«Երկիր» թերթը գրում է, որ նախարարական պորտֆելները բաժանելու շուրջ նոր խնդիրներ են առաջացել ՀՀԿ–ում։
«Թեև կառավարության կազմը լուրջ փոփոխությունների չի ենթարկվելու, բայց մեր տեղեկություններով` նոր կառավարության կազմը լուրջ փոփոխությունների չի ենթարկվելու, բայց մեր տեղեկություններով` նոր կառավարության հետ կապված` վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի մտավախություններ ունի։ Սարգսյանը նախարարների պաշտոններում ցանկանում է տեսնել հեշտ կառավարելի և անմիջապես իրեն ենթարկվող մարդկանց։ Այդ համատեքստում, մեզ հասած լուրերի համաձայն, Տիգրան Սարգսյանն ընդդիմանում է Գագիկ Բեգլարյանի նախարար նշանակվելուն։ Ինչպես հայտնի է, Բեգլարյանի` նախարար դառնալու թեման շոշափվում էր դեռ վաղուց։ Մամուլում նախ շրջանառվեց, որ նա դառնալու է կապի և տրանսպորտի նախարար, հետո էլ` տարածքային կառավարման նախարար։ Մենք արդեն հայտնել ենք, որ ամենահավանականը տարածքային կառավարման նախարարի պաշտոնն է, ինչն էլ ամենաշատն է անհանգստացնում Տիգրան Սարգսյանին։ ՀՀԿ–ին մոտ կանգած մեր աղբյուրները տեղեկացրին, որ նա ջանում է Արմեն Գևորգյանին պաշտոնում թողնելու համար։ Ի դեպ, Բեգլարյանը պաշտոնի համար լուրջ պայքար չի մղում»,–գրում է «Երկիրը»։





