Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հունիսի 7-ին Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 69-ամյա մի կնոջ, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, կինը խոստովանել է, որ հեռախոսը գողացել է: Նույն օրը մի աղջկանից հաղորդում է ստացվել, որ մայիսի 30-ին, ժամը 20.30-ին իր 120.000 դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը թողել է Հ. Քոչարի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող «Նատալի Ֆարմ» դեղատան տաղավարի վրա ու հեռախոսը գողացել են: Կատարվում է հետաքննություն:





