Հայաստանի ընդդիմության ռազմավարությունը երկրի իշխանությունների դեմ պայքարում չի փոխվել: Այսօր այդ մասին հայտարարվել է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի խորհրդի հերթական նիստում: Նշվել է, որ դաշինքի կազմում ընդգրկված քաղաքական ուժերն այսուհետ եւս կշարունակեն բոյկոտել Հայաստանի Ազգային ժողովի նիստերը եւ կառավարող վարչակարգի դեմ կպայքարեն խորհրդարանից դուրս` կազմակերպելով հանրահավաքներ մայրաքաղաքում եւ մարզերում:





