«Առավոտ» թերթը գրում է, որ երեկ երեկոյան տեղացած չափերով հավի ձվից խոշոր կարկուտը մեծ վնասներ է պատճառել Նոյեմբերյան քաղաքից 8կմ հեռավորության վրա գտնվող Ջուջևան գյուղում։
«Ջուջևանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանն ասաց, որ կարկուտը ամբողջությամբ վնասել է գյուղի ցանքատարածությունները, պտղառու ծառերը, ջարդվել են առանձնատների ծածկերի ազբոշիֆերները, մարդատար մեքենաների թիթեղյա ծածկերը և մեքենաների ապակիները։ Կարկտահարությունն այնքան ուժգին է եղել, որ ընտանի կենդնանիները խուճապահար փախել են բակերից։ Գյուղապետն ասաց, որ դիմելու են Տավուշի մարզպետարան, որպեսզի հանձնաժողով կազմվի և ճշտվեն տարերքի հասցրած վնասի չափերը»,–գրում է օրաթերթը։





