«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանի կրտսեր փեսան բավական հնարամիտ է գտնվել աներոջը սիրաշահելու հարցում։ «Պարզվում է` նա իր որդու անունը դրել է Սերժ։ Սա ուշագրավ է այն առումով, որ հայկական ընտանիքներում, ավանդույթի համաձայան, հայ տղամարդիկ իրենց որդիներին անվանակոչում են իրենց հոր անունով։ Բայց ահա Սարգսյանի փեսան որոշել է որդուն անվանակոչել նախագահ աներոջ պատվին։ Ի դեպ Սերժ Սարգսյանի թոռնիկի անունը ոչ թե փաղաքշական Սերժիկ է, այլ` Սերժ։ Հավանաբար ծնողները դեռ այս գլխից են մտածել երեխայի ապագայի մասին, որպեսզի նա հետագայում պապի նման ստիպված չլինի անձնագրում փոխել անունը։ Հիշեցնենք, որ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի անունը նախկինում Սերժիկ էր։ Դա արտացոլված է արխիվային փաստաթղթերում, նախկին Գերագույն խորհրդի, այնուհետեւ` ՀՀ առաջին նախագահի հրամանագրերում։ Հետո էր, որ Սերժիկ Սարգսյանի անձնագրից անհետացավ «իկ» մասնիկը»,–գրում է օրաթերթը։





