AM
9 Հունիս 2012 - 07:17 AMT

«Ժամանակ». Ինքնասպան եղած 22–ամյա ուսանողը որևէ խնդիր չի ունեցել

«Ժամանակ» թերթը գրում է, որ Կոտայքի մարզի իրենց աղբյուրների հաղորդմամբ, Զորավան գյուղում իրենց տան բակի ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանող 22–ամյա Սուրեն Քեթցյանը։

««Ժամանակի» հետ զրույցում լուրը հաստատեց նաև Զորավանի գյուղապետ Բաղդասար Թովմասյանը ։ Նրա խոսքով, ինքնասպանության պատճառներն անհայտ են, տղան որևէ կարգի խնդիր չի ունեցել, որը նրան այդ քայլին կդրդեր»,–գրում է պարբերականը