AM
11 Հունիս 2012 - 08:08 AMT

Բնապահպանության նախարարությունը շուրջ 500 հազար դրամի վարչական տուգանքի որոշում է կայացրել

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հուլիսի 4–8 իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 490.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 289.5հզ.դր.գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս, մասնավորապես կենդանական աշխարհի պահպանության ոլորտում։ Այս մասին հաղորդում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ տարածած հաղորդագրության` Շիրակի ՏԲ աշխատակիցների իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և առգրավվել է խեցգետնի որսի 3 հատ փոքր ցանց:

Լոռու ՏԲ իրականացրել է վարչական վարույթ: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի բաժանմունքից ստացված որոշումների հիման վրա ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 258.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ` «Հայանտառ» ՊՈԱԿ «Գյումրի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից անտառի տարածքում անասունների ապօրինի արածեցման համար կազմված արձանագրության հիման վրա 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 31.5հազ.դր.շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի ՎԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ` «Սևան ԱՊ» ՊՈԱԿ –ից ստացված ավազի ապօրինի տեղափոխման գործի վերաբերյալ ակտի հիման վրա: Ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Երևանի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 649.5հազ. դր. գումար: