AM
12 Հունիս 2012 - 05:45 AMT

«Հրապարակ». Սաշիկ Սարգսյանի որդու հարսանիքի ամենաթանկ նվերը Ֆլեշ Բարսեղինն ու վարչապետինն է եղել

«Հրապարակ» թերթը գրում է, որ հունիսի 10–ին «Օջախ» ռեստորանում տեղի է ունեցել ՀՀ նախագահի եղբոր` Սաշիկ Սարգսյանի որդու հարսանիքը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռնուհու` Հասմիկ Հայրապետյանի հետ։

«Հարսանիքին ներկա է գտնվել իշխանական ողջ էլիտան, գրեթե բոլոր նախարարներն իրենց տիկնանց հետ։ Մոտ 800 հյուր։ Հյուրերը շարվել են` ինչպես կառավարության նիստի ժամանակ։ Պատվավոր տեղում եղել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որն ադամանդե զարդ է նվիրել հարսնացուին, աստղաբաշխական գնի։ Շրջանառվող լուրերի համաձայն` նվերների մեջ եղել են Մարտիրոս Սարյանի և այլ գեղանկարիչների կտավներից։ Ամենթանկարժեք նվերը Ֆլեշ Բարսեղն ու վարչապետն են ընծայել։ Փայլակ Հայրապետյանը վերջին մակնիշի «ԲՄՎ» բանալի է հանձնել նորապսակներին»,–գրում է պարբերականը։