AM
12 Հունիս 2012 - 08:44 AMT

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.«Հարգելի Sիգրան Սուրենի, Անկեղծորեն երախտապարտ եմ Ձեզ ջերմ շնորհավորանքների համար՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Իմ կողմից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Կիսում եմ Ռուսաստանը և Հայաստանը միավորող բարեկամական հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները շարունակաբար զարգացնելու Ձեր տրամադրվածությունը: Համոզված եմ, որ ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի ընդլայնումը և համատեղ տնտեսական ու ներդրումային նախագծերի առաջմղումը համապատասխանում են մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին:

Ուրախ էի հանդիպել Ձեզ Աշգաբադում: Կարևոր է ապահովել երկկողմ փոխգործակցության ոլորտում առկա գործնական հարցերի շուրջ պայմանավորվածությունների հստակ իրականացումը:

Մաղթում եմ Ձեզ, հարգարժան Տիգրան Սուրենի, քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»: