AM
13 Հունիս 2012 - 05:31 AMT

«Հայկական ժամանակ». Ադրբեջանական դիվերսիայի ժամանակ վիրավորված հայ զինծառայողներն ապաքինվում են

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ադրբեջանական բանակի դիվերսիոն հարձակումների հետևանքով` մարմնական վնասվածքներով զինվորական հոսպիտալներ տեղափոխված վեց հայ զինծառայողները ապաքինվում են, իրենց լավ են զգում, թեև դեռ գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ:

Այս մասին երեկ թերթին հայտնել է ՀՀ ՊՆ լրատվական ծառայության ղեկավար Մուշեղ Աղեկյանը: Նա հայտնել է նաև, որ դեռևս հնարավոր չէ ասել, թե երբ դուրս կգրվեն զինծառայողները, սակայն պնդել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: