AM
13 Հունիս 2012 - 06:20 AMT

«Հրապարակ». Վիգեն Սարգսյանը չի բացառում իր պաշտոնի փոփոխությունը

«Հրապարակը» գրում է, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին թերթի թղթակիցը երեկ Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում հարցրել է, թե ինչու են վերջին շրջանում լուրեր շրջանառվում իր պաշտոնանկության մասին: Սարգսյանը, նեղսրտելով այդ հարցից, հրաժարվել է պատասխանել, փոխարենը հիշեցրել է, որ ինքը բուհում գտնվում է ոչ թե որպես նախագահի աշխատակազմի ղեկավար, այլ որպես բուհի խորհրդի նախագահ: «Ես էստեղ որպես կոորդինատոր եմ , ոչ թե նախագահի աշխատակազմի ղեկավար»: «Հրապարակի» թղթակցի հակադարձմանը` հիմա իրեն պաշտոնանկությու՞ն է սպասվում, թե՞ տեղափոխություն, Սարգսյանն արձագանքել է. «Ցանկացած մարդ, երբ որ նշանակվում է պաշտոնի, նրան սպասվում է փոփոխություն»: