AM
13 Հունիս 2012 - 07:05 AMT

«Հրապարակ». Սերժ Սարգսյանն այս անգամ քեֆ է արել Արարատի մարզպետի ծնունդին

Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ իրեն պատկանող «Ռենեսանս» ռեստորանում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը նշել է ծննդյան 65-ամյակը։

«Ներկա է եղել հայաստանյան իշխանական էլիտան` նախագահ Սարգսյանի գլխավորությամբ։ Բարսեղյանին իր ներկայությամբ պատվել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Ներկաները սա ընդունել են որպես Բարսեղյանի պաշտոնավարումը շարունակելու երաշխիք»,–գրում է թերթը։