Հայաստանի պաշտպանության նախարարությունում երեկ մեկնարկել է Պաշտպանական ակադեմիաների և անվտանգային հետազոտությունների ինստիտուտների Գործընկերություն Հանուն Խաղաղության Կոնսորցիումի կրթության ոլորտի մասնագետների 6-րդ ամենամյա համաժողովը: Կրելով «Նոր ուսանողներ, նոր մեթոդներ և նոր գնահատականներ» խորագիրը` այս տարվա համաժողովը միտված է մասնակիցների միջև փորձի փոխանակման միջոցով պաշտպանական և ռազմական կրթության և ուսուցման բնագավառում նոր մոտեցումների և մեթոդների շուրջ փոխներգործող քննարկումներ անցկացնել։
ՊՆ մամուլի նախարարության տեղեկացմամբ, համաժողովին մասնակցում են Հայաստանի, Ալբանիայի, Բելառուսի, Կանադայի, Չեխիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ղազախստանի, Լիտվայի, Մակեդոնիայի, Մավրիտանիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ուկրաինայի և Ամերիայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները:
Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, Կանադայի արքայական ռազմական ակադեմիայի նախկին դեկան, դոկտոր Ջիմ Բարեթը, ԱՄՆ «Քրիստոնեական համալսարանի» փոխնախագահ, դոկտոր Կատալին Մարտինեսը, ինչպես նաև ԳՀԽ Կոնսորցիումի միջազգային ծագրերի համակարգող Ջոն Քեյնը:
Կրթության ոլորտի մասնագետների միջազգային համաժողովը կշարունակվի մինչև հունիսի 15-ը:





