Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, երեկ`հունիսի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ավտոկայանի մոտակայքից բերման են ենթարկել նախկինում դատված, 40-ամյա մի տղամարդու, որի մոտ խուզարկությամբ գուլպայի միջից հայտնաբերվել է կանեփանման սուր հոտ ունեցող կանաչավուն մանրացված զանգված:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, տղամարդն ասել է, որ հիշյալ զանգվածը պատրաստել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:





