AM
13 Հունիս 2012 - 07:37 AMT

Անհարիր վարքագծի համար կարգալույծ է արվել Տ. Սմբատ աբեղա Պողոսյանը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի կարգադրությամբ կարգալույծ է արվել Տ. Սմբատ աբեղա Պողոսյանը` ծառայության ընթացքում դրսևորած եկեղեցականին անհարիր վարքագծի համար: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքերը` Ջանիկ Պողոսյան ավազանի անունով: