Հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկի ևս երկու մասնաճյուղ կանցնեն վեցօրյա աշխատանքային գրաֆիկի: Այսուհետ մայրաքաղաքի «Օպերա» /Սայաթ-Նովա 1/ և «Հաղթանակ» «Կոմիտասի 62» մասնաճյուղերը երկուշաբթի-ուրբաթ օրերին հաճախորդներին կսպասարկեն ժամը 10:00-ից մինչև 17:00, իսկ շաբաթ օրերին` 10:15-ից մինչև 15:00, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վեցօրյա աշխատանքային ռեժիմի էր անցել բանկի «Լոռի» մասնաճյուղը: Բանկի «Ամիրյան» և «Կոմիտաս» մասնաճյուղերն աշխատում են մինչև 19:30 հետևյալ գրաֆիկով` -ժամը 10:00-ից մինչև 17:00` ընդհանուր բանկային սպասարկում -ժամը 10:00-ից մինչև 19:30` UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում և արտարժույթի փոխանակում: Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող նույնանուն մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:
Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության շրջանակներում Յունիբանկը մշտապես բարձրացնում է բանկային ծառայությունների մատչելիությունը և մասնաճյուղերի աշխատանքային ռեժիմը որոշում հաճախորդների ակնկալիքներին համաձայն: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս հաճախորդներին այցելել բանկի մասնաճյուղեր և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամանակահատվածում:
Ներկայումս Յունիբանկն ունի 41 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերը ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցում են բանկային ծառայությունների ողջ փաթեթը, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի թողարկում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումների ընդունում:
Յունիբանկի մասնաճյուղերի աշխատանքի և սպասարկմանը վերաբերող բոլոր հարցերով կարելի է դիմել բանկի հեռախոսակապի կենտրոն (37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնել կայքում տեղադրված հետադարձ կապի ձևը:





