AM
13 Հունիս 2012 - 07:52 AMT

Կապանի Արվեստի քոլեջի դահլիճը կվերանորոգվի 40 տարվա ընդմիջումից հետո

Կապանի Արվեստի պետական քոլեջի դահլիճն առաջին անգամ կենթարկվի վերանորոգման: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց քոլեջի տնօրեն Լիանա Հակոբյանը, ուսումնական հաստատության շենքը բացվել է 1973 թ. և ոչ մի անգամ չի վերանորոգվել: Այս օրերին սկսվել են դահլիճի վերանորոգման առաջին աշխատանքները, և հայտնի չէ, թե երբ կավարտվեն:

Հակոբյանն ասաց, որ աշխատանքները ֆինանսավորվում են Կառավարության պահուստային ֆոնդից, և կոնկրետ գումարը կորոշվի համապաասխան նախահաշվային փաստաթղթերի վերջնական կազմումից հետո:

Այն հարցին, թե որքանով կնպաստի վերանորոգված դահլիճը դասական համերգնեի կազմակերպմանը, տնօրենը պատասխանեց, որ միայն դալիճի առկայությունը բավական չէ, այլ պետք է նաև համապատասխան պետական ծրագիր: «Անհրաժեշտ է, որպեսզի ֆիլհարմոնիա գործի, որովհետև կապանցիները դասական երաժշտություն լսելու կարիք ունեն: Դասականը, պարզապես, չի հասնում Կապան»,-ցավով նշեց Հակոբյանը, հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Կապանից: